Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
15.12.2016 | 17:03

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող՝ կառավարության օրինագիծը: Կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Կառավարությունն առաջարկում է մինչև 6 տարվա ազատազրկման դատապարտել ապօրինի հարստացած պաշտոնյաներին։ Ըստ նախագծի, իրավապահները քրեական գործ կհարուցեն, եթե պաշտոնյաների հայտարարագրած գումարն ու եկամուտներն իրարից կտարբերվեն առնվազն 5 միլիոն դրամի չափով։ Ընդունվելու դեպքում այդ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու:

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ